Բրիտանական The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-25-ին գտնվելու է Հայաստանում, այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Դա կարող է հարուցել Թուրքիայի զայրույթն ու ավելի մեծ լարվածություն առաջացնել Վատիկանի և Անկարայի դիվանագիտական հարաբերություններում։
Հռոմի պապը նախորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որակել էր ցեղասպանություն, որ դիվանագիտական սկանդալ էր առաջացրել Թուրքիայի հետ։
Հռոմի պապն այցելելու է Գյումրի և հանդիպելու է Հայաստանի նախագահի հետ: